20.05.2025
Հայաստանում հասանելի է Starlink-ի ինտերնետը․ Իլոն Մասկ
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։

Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։


Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս հանդիսացող AIFC Expat կենտրոնի գործունեությունը, որը նորարարական լուծումներով «մեկ պատուհան» սկզբունքով ապահովում է Ղազախստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։


 

Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել ՀՀ ողջ տարածքում․ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան