26.03.2025
1 զոհ, 1 վիրավոր․ ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան գլորվել է ձորը
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ-ում անցկացվել է սպայական կազմի ատեստավորում. ԶՈՒ ԳՇ պետ

Մարտի 25-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


Քննական գործընթացին հետևել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։


Դիտարկելով բարձրագույն և ավագ սպայակազմերի արձանագրած ցուցանիշները՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա։


 

Լուսանկարը՝ 1lurer.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
24.03.2025
ԵՄ վիզաների ազատականացման հարցը շարունակում է մնալ ամենացավոտը. ԱԳ փոխնախարար