26.03.2025
Կայացել է Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի ընդլայնված կազմով հանդիպումը
prev Նախորդ նորություն

1 զոհ, 1 վիրավոր․ ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան գլորվել է ձորը

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը:


Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Մեղրիի շտապօգնության բժիշկների խումբը նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին: Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում:


 

ՀՀ ՊՆ-ում անցկացվել է սպայական կազմի ատեստավորում. ԶՈՒ ԳՇ պետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
24.03.2025
ԵՄ վիզաների ազատականացման հարցը շարունակում է մնալ ամենացավոտը. ԱԳ փոխնախարար