5.05.2025
Չեխիան հետաքրքրված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններով
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը կարևորել են դատաիրավական ոլորտում փոխգործակցությունը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանը, դատապարտյալների փոխանակման և երկկողմ իրավական փոխադարձ օգնության մեխանիզմների ամրապնդմանն ուղղված հարցեր:

Կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել շփումներն այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը:

Մանդատից զրկվել են Ալավերդու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով