14.03.2025
Համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայի հայտարարության մեջ, որը հրապարակել է ՀՀ-ում Իրանի դեսպանությունը:


Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան այս քայլը որակել է որպես կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման ճանապարհին:


«Հույս ունենք, որ կողմերն իրենց տարաձայնությունները կլուծեն երկխոսության և դիվանագիտության ճանապարհով։ Եվ շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- ասված է Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:

ՏԿԵ նախարարի տեղակալին հանձնվեց «ԵԱՏՄ-ն 10 տարեկան է» մեդալը
Հաջորդ նորություն next