14.03.2025
Այդ իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է. Փաշինյանը՝ Բաքվում գերիների մասին
prev Նախորդ նորություն

Համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին. Միրզոյան

Սա չափազանց կարևոր հանգրվան է հարաբերությունների կարգավորման և ՀՀ շուրջ տարածաշրջան խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ ավարտված են, տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է: 


Խոսելով ամենից խնդրահարույց հարցի մասին, նա ասաց, որ համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին։


"Ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա երկկողմ պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում",- նշեց նա։


Սակայն, շարունակեց նա, իրենց մոտեցումը ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է և փոփոխություններ չի կրել:


"Մենք ներկայացրել ենք հանրությանը, որ մենք այդ մասին շատ կառուցողական, երկու կողմերի համար ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին, և այդ առաջարկը հետևյալն է. նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից՝ որոշակիորեն պարզեցնելով սահմանահատման գործընթացը ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը: Բայց ինչպես նախկինում, այժմ էլ և վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր կառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են: Այսինքն՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են և գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո և օրենսդրությանը համապատասխան: Որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա",- շեշտեց Միրզոյանը:


Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև Ալիևի կողմից առաջա քաշած այն պայմանին, թե 300 000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան.


"Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են":


 


 

Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Հաջորդ նորություն next