12.03.2025
Դատախազը կգա ԱԺ՝ Տարոն Մարգարյանին ու Հովիկ Աղազարյանին անձեռնմելիությունից զրկելու
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

լուսանկարը՝  https://www.1lurer.am/
լուսանկարը՝ https://www.1lurer.am/

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել, «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից: Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար:


Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:


Հիշեցնեմ, որ Սարգսյանը մեղադրյալ էր նաև պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար, առաջին ատյանի դատարանի դատավճռով նա արդարացվել է, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:


 

ՀՀ-ն Սլովակիայում նոր դեսպան ունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը