6.03.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Մոսկվա-Երևան չվերթը վերադարձավ․ 40 րոպե երկնքում և վերադարձ Վնուկովո

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով:


Այս  մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ուղևորներից մեկը:


Նա նշեց, որ Մոսկվայի ժամանակով ժամը 08։00-ի փոխարեն ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից թռել է ժամը 08։20-ին, և թռիչքից 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ ինքնաթիռը վերադառնում է «Վնուկովո»՝ ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով:


Ուղևորը նշեց, որ իրենց այժմ տեղափոխել են նույն ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ, որով էլ կվերադառնան Երևան։ Թռիչքը դեռ չի կայացել։