7.06.2025
Մոսկվան Նիկոլ Փաշինյանի արցունքներին չի հավատում․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է

Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված հարցերից:

Սա տրամաբանական է նրանով, որ մինչ այդ, իր ուղերձով Վարդանյանը տեղեկացրել էր, որ նախաքննության փուլում, իրեն ընդամենը մի անգամ են հարցաքննել և ցուցմունքներ տալուց հրաժարվելուց հետո, իր անունից կեղծ ցուցմունքներ են գրվել:

Կեղծ ցուցմունքների վրա հիմնված կեղծ դատավարություն, որը ծայրից ծայր քաղաքական է:

Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է, իսկ նրանց ֆիզիկական վիճակն ու հյուծվածությունը նույնիսկ լուսանկարներով/տեսանյութերով է տեսանելի:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանք գտնվում են ահաբեկչական երկրում, որտեղ շարժվում են ջունգլիի կանոններով:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Փոխարենը գնահատեք այն, ինչ արվեց Ձե՛ր փոխարեն. Բելլա Բաբախանյանը հակադարձում է Միրզոյանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին