6.03.2025
Արամ Հովհաննիսյանն ընդունել է Լիտվայի Հանրային անվտանգության ծառայության պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

ԴՕԿ կուսակցությունը չի մասնակցի Գյումրու ավագանու ընտրություններին

Լուսանկարը՝ panorama.am
Լուսանկարը՝ panorama.am

ԴՕԿ կուսակցությունը չի մասնակցի մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին։ Նման հայտարարություն է տարածել ԴՕԿ կուսակցության խորհուրդը։


«2025 թ. փետրվարից իրականացվում են տոտալ-քաղաքական հետապնդումներ՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Այս պահին վտանգված է նրա կյանքը, և մեր համար նրա անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի։


Հաշվի առնելով առկա իրադարձությունները՝ ԴՕԿ կուսակցության խորհուրդը որոշեց առաջնահերթություն տալ Վարդան Ղուկասյանի կյանքի և ազատության անհրաժեշտությանը՝ չմասնակցելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին»,-ասված է հայտարարության մեջ։