20.04.2025
Միացյալ Նահանգների հետ էլ մեր հարաբերությունները նորություն չեն․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Լիլիթ Մակունցն ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 4-ին հանդիպել է Կոնգրեսական Մայքլ Լոուլերի հետ (Հանրապետական, Նյու Յորք): Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ 


Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները խթանելուն և այդ հարցում Կոնգրեսի կարևոր դերակատարմանը։ Դեսպանն ամփոփ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Իր հանրային ելույթներում Կոնգրեսականը բազմիցս աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչի առնչությամբ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին։

Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար