Ծաղիկների և Բույսերի Փառատոնը՝ Կանանց տոնին նվիրված
Կանանց Միջազգային օրը՝ մարտի 8-9-ին Դիանա Աբգար այգում կանցկացվի ամենայուրօրինակ և գարնանային միջոցառումը՝ Ծաղիկների և Բույսերի Փառատոնը:
Գարնանամուտով սկիզբ է դրվում Հայաստանի եզակի փառատոններից մեկը, որն այս տարի կնվիրվի Կանանց միջազգային օրվան:
Ամբողջ աշխարհում տարածված ծաղիկների փառատոնը այժմ արդեն տեղի է ունենում Հայաստանում:
Տոնական տրամադրությունն ապահովելու համար նախատեսված է ամեն ինչ՝
Այգում այդ օրերին կգործի ծաղիկների, բույսերի, և հայ հեղինակների կողմից պատրաստված մարտի 8-յան նվերների շաաատ յուրօրինակ տեսականու ցուցահանդես վաճառք;
Ծաղիկների շատ գեղեցիկ ֆոտոզոնա, որտեղ միջոցառման այցելուները կարող են անվճար լուսանկարվել;
Ազգային մեծ շուրջ պար;
Վարպետաց դասեր՝ բույսերի խնամք, կավագործություն, բույսերի վերատնկում;
Անակնկալ Ֆլեշմոբ;
Տարեց կանայք կստանան նվեր ծաղիկներ;
Համերգային ծրագիր՝ DJ-ներ, Lara Atoyan + DJ Roma, Armi + DJ Special
Այս փառատոնի շնորհիվ մեկ հարթակում հավաքվում են ծաղիկների և բույսերի ոլորտի բոլոր ներկայացուցիչները, սա թույլ է տալիս ստեղծել նոր գործարար կապեր, զարգացնել ծաղիկների և բույսերի ոլորտը Հայաստանում, ինչպես նաև տալ մարդկանց հնարավորություն ծանոթանալ բույսերի և ծաղիկների խնամքի և աճի հետ կապված բոլոր մանրամսներին։