22.02.2025
Բուժկազմակերպություններին հատկացվել են մարդասիրական օգնության դեղեր
prev Նախորդ նորություն

Հայաստան-ԱՄԷ. երկկողմ ծրագրերի քննարկում Աբու Դաբիում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հետ:


Նախարար Հայրապետյանը ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ու տեսլականը, իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:


Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հեռանկարները:


Պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարբեր ձևաչափերով փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:


Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։