23.02.2025
ՊՆ զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է
prev Նախորդ նորություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ճանապարհաշինության ոլորտում տեխնիկական հսկողության ծառայությունների որակը բարձրացնելու հարցը։

Մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ Կարեն Շեկոյանը, բաժնի համակարգող ինժեներները, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանը, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, վերլուծվել են պատճառները և նախանշվել դրանց կանխարգելման հնարավորությունները։

Թեմայի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում։