24.11.2024
Ընտրողների ուռճացված թվեր, քվեների միգրացիա. Զոհրաբյանը ներկայացրեց «անբիծ ընտրությունների» իրական պատկերը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը դատապարտել է ԵԽ պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելը

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նորանշանակ նախագահ Անտոնիո Տայանիի հետ:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Անտոնիո Տայանին իր գործունեությամբ կնպաստի նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացմանը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփմնան գծում իրավիճակը և Ադրբեջանի ոչ կառուցողական և սադրիչ քայլերը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել այն պատգամավորների ջանքերը, ովքեր անձամբ եղել են Արցախում և հստակ գիտեն, թե ինչ է իրականում ցանկանում Արցախի ժողովուրդը: Սերժ Սարգսյանը դատապարտելի է համարել և իր մտահոգությունը հայտնել Եվրոպական խորհրադարանի այդ պատգամավորներին Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարերելու կապակցությամբ:

Հիշեցնենք, փետրվարի 20-ին Արցախում անցկացվեց սահմանադրական հանրաքվեն, որին որպես դիտորդներ մասնակցել են նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսը, Ֆրանկ Էնգելն ու Յարոմիր Շետինան: Վերջիններիս նկատմամբ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է միջազգային հետախուզման` նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության և իրենց գործելակերպով ինքնահռչակ պետականությանն աջակցելու համար: