24.11.2024
Սերժ Սարգսյանը դատապարտել է ԵԽ պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը «ամոթանք է» տվել քաղաքական ուժերին ընտրակաշառք բաժանելու համար

Մեզ հաղորդումներ են հասնում, որ փորձեր են արվում քվեներ գնել, փորձում են մարդկանցից ճշտել, թե ում են տալու իրենց ձայնը: Սրանք ընդունելի չեն, ազատ ու արդարացի ընտրությունների մաս հանդիսանալ չեն կարող: Այս մասին Tert.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

«Բոլոր կուսակցություններին, ովքեր նման բան են անում, ուզում եմ կոչ անել, որ դադարեցնեն, դա օրինական չէ: Հայաստանի քաղաքացիներն ու ընտրողներն էլ պետք է այս երևույթների մասին փորձեն հաղորդումներ ներկայացնել ՄԻՊ-ին կամ ոստիկանությանը, որպեսզի այս երևույթները չպահպանվեն, որ ընտրությունները արդար անցնեն, թափանցիկ, իսկ դա բոլորի համար լավ կլինի»,- ասել է դեսպանը:

Իսկ մինչ այդ, նշել է նա, այդ հարցի շուրջ կհրավիրեն իշխանությունների կամ համապատասխան կուսակցությունների ուշադրությունը՝ շեշտելով, որ դա անօրինական է:

«Իմ բոլոր հայ բարեկամներին ուզում եմ կոչ անել, որ այս ընտրություններում ապահովված կլինի նրանց քվեների գաղտնիությունը, նրանք կարող են ընտրել ում ցանկանում են՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ որևէ այլ ընդդիմադիր ուժի»,- հավելել է նա: