13.02.2025
Ծովինար Թադևոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետին
prev Նախորդ նորություն

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք

Օդերևութաբանները փետրվարի 13-ին Հայաստանի ողջ տարածքում ձյան տեսքով տեղումներ են կանխատեսում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ այս եղանակը հանրապետությունում կպահպանվի մինչև փետրվարի 15-ը, որից հետո փետրվարի 16-ից կհաստատվի առանց տեղումների եղանակ:


Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ին հանրապետությունում կբարձրանա 5-7 աստիճանով:


Հանրապետության տարբեր շրջաններում ջերմաստիճանային ցուցանիշները կլինեն հետևյալը ՝ Շիրակում ՝ մոտ 0 աստիճան, Կոտայքում ՝ +4, Գեղարքունիքում ՝ +2, Լոռիում և Արագածոտնում ՝ +5, Տավուշում ՝ +7: Արարատում ջերմաստիճանը կկազմի +6, Արմավիրում և Վայոց Ձորում ՝ +7, իսկ Սյունիքում ՝ +12 աստիճան։


Երևանում փետրվարի 13-ին նույնպես ձյուն է սպասվում, ընդ որում, մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցի +7 աստիճանը:


 


 

Վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 900 հազար դոլարի գույքային վնասը
Հաջորդ նորություն next