11.02.2025
Քաղաքապետարանում կրկին զիջումների են գնացել. նոր արտոնություններ տրանսպորտային փաթեթներում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի բանակցություններին. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երեւանի եւ Բաքվի բանակցություններին, սակայն նրանք կարող են դրանք ինքնուրույն վարել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն:


Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը դժվար թե ընդունի Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ բանակցություններում:


"Տարբեր մակարդակներով Երևանից հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա։ Երևանն ու Բաքուն ի վիճակի են իրենք շարունակել այդ բանակցությունները մինչև այդ գործընթացի ավարտը։ Պահպանելով ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը՝ կողջունենք ինքնուրույն ջանքերը։ Կարևորն այն է, որ տարածաշրջանը, Հարավային Կովկասը մնա կանխատեսելի, խաղաղ, որպեսզի այն վերածվի բարօրության և համագործակցության տարածքի", - ասել է նա լրագրողներին ՝ մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունները։


 

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»