6.02.2025
Լուսանկարը` iravaban.net
prev Նախորդ նորություն

Թունելի շինարարություն և ֆինանսների կառավարում. գործադիրը հաստատել է երկու համաձայնագիր

Լուսանկարը` gov.am
Լուսանկարը` gov.am

Հայաստանի կառավարությունը փետրվարի 6-ին հավանություն է տվել երկու կարևոր համաձայնագրերի, որոնք վերաբերում են Քաջարանի թունելի շինարարությանը և պետական հատվածի ֆինանսական հաշվետվությունների որակի բարելավմանը։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրասիական զարգացման բանկի միջոցներից։


Քաջարանի թունելի նախագիծը, որը «Հյուսիս-Հարավ» միջանցքի կարևոր հատվածներից է, նպատակ ունի բարձրացնել տարանցիկ փոխադրումների ներուժը և նվազեցնել վթարայնությունը։ Փոփոխությունները վերաբերում են շինարարության հեղինակային հսկողության խորհրդատվական ծառայություններին։


Երկրորդ համաձայնագիրը միտված է հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացմանը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել նոր մեթոդաբանություն և ծրագրային ապահովում, հատկապես առողջապահության նախարարության համակարգի համար։


 


 

Թումանյանի ծննդյան օրը «Ախթամարը» կվերակենդանանա
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից