6.02.2025
Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո
prev Նախորդ նորություն

Հայաստանում ուսուցիչների 20%-ն արդեն ստանում է բարձրացված աշխատավարձ

Լուսանկարը` iravaban.net
Լուսանկարը` iravaban.net

Հայաստանում գործող ուսուցիչների մեկ հինգերորդը՝ ավելի քան 6100 մանկավարժ, արդեն անցել է կամավոր ատեստավորում և ստանում է բարձրացված աշխատավարձ։ Այս մասին փետրվարի 6-ին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։


Ըստ նախարարի՝ հատկանշական է, որ 2023-2024 թվականների ընթացքում կամավոր ատեստավորման շնորհիվ 614 ուսուցիչ, որոնք չունեին բարձրագույն կրթություն, կարողացել են շարունակել իրենց աշխատանքը՝ հաղթահարելով անցողիկ շեմը։ Ավելին, կառավարության հատուկ ծրագրի շրջանակներում այժմ 49 ուսուցիչ պետական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում։


 


 

Լուսանկարը` gov.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից