6.02.2025
Լուսանկարը` Aurora News
prev Նախորդ նորություն

Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո

Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում, թեև իրավունք ունի հետ վերցնել հայցերը։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, փոխանցում է «Sputnik Արմենիան»-ն։


«Ցանկացած դեպքում դատախազը իրավունք ունի շարունակել հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունը իրավասության տարածման պահից ՝ 2021 թվականի մայիսի 10 – ից, և հետկանչից հետո մեկ տարվա ընթացքում»,- ասել է նա։


Հայաստանի իշխանությունները մեկ տարի առաջ վավերացրել են ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը՝ պատճառաբանելով, որ դա նրանց թույլ կտա դատարանում հայցեր ներկայացնել Բաքվի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների դեմ, ներառյալ 2021-2022 թթ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումը։

Լուսանկարը` iravaban.net
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից