6.02.2025
Լուսանկարը` hy.armradio.am
prev Նախորդ նորություն

Հայաստանի ջերմատնային արտադրանքի արտահանումը գերազանցել է 118 միլիոն դոլարը. նախարար

Լուսանկարը` mineconomy.am
Լուսանկարը` mineconomy.am

2024 թվականին Հայաստանից արտահանված ջերմատնային արտադրանքի ծավալը հասել է 118.5 միլիոն դոլարի՝ նախորդ տարվա 74.4 միլիոն դոլարի համեմատ։ Այս մասին փետրվարի 6-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ 2023 թվականին 1167 հեկտար ջերմատներից հավաքվել է 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հեկտարից՝ 2.2 տոննա հատապտուղ, իսկ 190 հեկտարից՝ մոտ 101 միլիոն հատ ծաղիկ։ Հատկանշական է, որ ծաղիկների արտահանումը 2024 թվականին հասել է 55 միլիոն հատի և 2.1 հազար տոննայի՝ 2023-ի 40 միլիոն հատի և 1.8 հազար տոննայի համեմատ։


Նախարար Պապոյանը նշել է, որ այս ցուցանիշները վկայում են ոլորտում կատարվող ներդրումների արդյունավետության մասին։

Ռուբինյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից