6.02.2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»
prev Նախորդ նորություն

Ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան. կառավարությունը հաստատեց նոր փոփոխությունները

Լուսանկարը` hy.armradio.am
Լուսանկարը` hy.armradio.am

Հայաստանի կառավարությունը հունվարի 6-ի նիստում հավանություն է տվել ուսուցիչների տարակարգերի և վարձատրության նոր համակարգին, որը կնպաստի մանկավարժի մասնագիտության գրավչության բարձրացմանը։ Նախաձեռնությունը ներառում է մի շարք կարևոր փոփոխություններ, այդ թվում՝ փաստաթղթերի թվայնացում և հավելավճարների հաշվարկման նոր մեխանիզմներ։


Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, վերջին չորս տարիներին կամավոր ատեստավորման արդյունքում ավելի քան 6100 ուսուցիչ արդեն ստանում է բարձր աշխատավարձ, ինչը կազմում է մանկավարժների ընդհանուր թվի մոտ 20 տոկոսը։ Հատկանշական է, որ 2023-2024 ուսումնական տարում դպրոցներում աշխատանքի են անցել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, որոնց 56 տոկոսը գյուղական դպրոցներում է։


Կառավարության ծրագրերը ներառում են նաև բնագիտական առարկաների և ՏՏ ոլորտի ուսուցիչների համար 25 տոկոս հավելավճար, որից օգտվում է 8200 մանկավարժ, ինչպես նաև գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների համար մինչև 50 տոկոս հավելավճար, որից օգտվում է 3100 ուսուցիչ։ 2024 թվականին այս ծրագրերի իրականացման համար հատկացվել է 8.9 միլիարդ դրամ։

Լուսանկարը` mineconomy.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից