21.01.2025
Ֆոնդերի ներդրումների սահմանափակումների մեղմելը կընդլայնի ներդրումների հնարավորությունները
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն. ԱԺ նախագահ

ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, այդ կազմակերպությունում մասնակցությունը տնտեսական օգուտներ է բերում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ուզում են շարունակել անդամակցությունը ԵԱՏՄ-ին։


«ԵԱՏՄ-ն տնտեսական առումով Հայաստանի համար ձեռնտու կառույց է, միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու»,- նշեց Սիմոնյանը:


Նրա խոսքով, ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի որոշումը չպետք է ՌԴ մոտ մտահոգություններ առաջացնի.


"Չկա որևէ խնդիր, որ հայկական և ռուսական կողմերը չեն կարող իրար հետ քննարկել և լուծումներ գտնել"- հավելեց ԱԺ նախագահը։


Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր մեկնել է ՌԴ և այս րոպեներին բանակցություններ է վարում գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Օրակարգում նաև ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության հարցն է:


 

Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. փոխնախարար
Հաջորդ նորություն next