17.01.2025
ՀՀ ՏԿԵ նախարարը հանձնարարել է խստությամբ մոտենալ ճանապարհների որակին
prev Նախորդ նորություն

Եվս մեկ պատգամավոր հայտնվեց Փաշինյանի սև ցուցակում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է.


«Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակի դերը կատարող, նրան ջուր հասցնող, նրա շիշը բռնող Հայկ Սարգսյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է, մի միջադեպից հետո հայտնվել է Փաշինյանի սեւ ցուցակում: Խոսքը ՔՊ կուսակցական ակտիվի նիստում անտառահատումների մասին Հայկ Սարգսյանի զեկույցի եւ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի միջեւ ընդհարման մասին է, որի թեման եղել են Տավուշի անտառները: Այդ բախումից հետո Փաշինյանը հանձնարարել է պարզել Հայկ Սարգսյանի հետաքրքրությունների մոտիվացիան:


ՔՊ-ում կարծում են, որ Հայկ Սարգսյանին լավ օրեր չեն սպասվում, քանի որ հենց նիստում Փաշինյանը խիստ կողմնապահություն է արել` պաշտպանելով իր մանկության ընկերոջն ու քավորին` Տավուշի մարզպետ Ղալումյանին: Եւ հանդիմանել է Սարգսյանին, թե ուզում ես բոլորը դատվե՞ն, կա՞ խնդիր` եկեք վերացնենք, ոչ թե դատենք։ Եւ սա ասում է այն պարագայում, երբ ամենաչնչին ու չհաստատված մեղադրանքներով երկրում շարունակ մարդ են կալանավորում:


Ուշագրավ է, որ երեքշաբթի օրը անտառահատումների թեման քննարկվել է նաեւ կուսակցության վարչության նիստին, սակայն հրավիրվել են միայն Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Ղալումյանը, իսկ անտառահատումների մասին բարձրաձայնող Հայկ Սարգսյանին չեն կանչել: Ինչը նշանակում է, որ մարզպետն ու նախարարը Փաշինյանի իմացությամբ են գործում եւ դրա համար էլ փորձում են ծածկադմփոց անել անտառների վիճակը։


Հիշեցնենք նաեւ, որ Սարգսյանների ընտանիքը վաղեմի կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ: Հայկ Սարգսյանի երկորյակ եղբայրը` Նաիրի Սարգսյանը, հեղափոխությունից հետո Փաշինյանի օգնականն էր: Նրան 2022-ի հունվարին ազատեցին պաշտոնից` որեւէ կերպ չբացատրելով պատճառները: Եւ նա վերջերս սկսել է մեղմ տոներով քննադատել իշխանություններին»:


«Հրապարակ» թերթը գրում է.


«Բագրատ Սրբազանը հերթական հավաքն է նախաձեռնում՝ դահլիճային, որը նախատեսում են անցկացնել հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը։


Տեղի եւ ժամի մասին առայժմ հստակ տեղեկություն չկա, հայտնի է միայն, որ հրավիրվելու են ընդդիմադիր գործիչներ եւ հանրային սեկտորի ներկայացուցիչներ։


Ի դեպ, շարժման աջակից ուժերի շարքերում հերթական պանելային քննարկման անցկացումը խուլ դժգոհություն է առաջացրել, մարդիկ գործողություններ են ակնկալում, ոչ թե խոսքուզրույց»։


 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հաջորդ նորություն next