16.01.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Վանաձորում կիսաֆաբրիկատների արտադրությունը կարդիականացվի

Լուսանկարը` mastermilk.com
Լուսանկարը` mastermilk.com

Հայաստանի կառավարությունը հունվարի 16-ի նիստում «Կառմիլա» ընկերությանը տրամադրել է մաքսատուրքից ազատման արտոնություն՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում։ Ձեռնարկությունը նախատեսում է արդիականացնել մսամթերքի կիսաֆաբրիկատների արտադրությունը Վանաձորում։


Ծրագրի շրջանակներում ընկերությունը 10 միլիոն դրամ կներդնի շինարարական աշխատանքների իրականացման, սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս ձեռնարկությունում աշխատում է 7 մարդ՝ 96 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2025 թվականի առաջին կիսամյակը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 8-ի՝ 100 հազար դրամ միջին աշխատավարձով։


Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4,8 միլիոն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 596 հազար դրամ։

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում
Հաջորդ նորություն next