Չեմ կարծում, որ տարածաշրջանում էսկալացիայի հիմքեր կան. ՀՀ պաշտպանության նախարար
Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ ու լուծումներ, և կարծում եմ՝ հնարավոր է երկխոսություն։ Մեր առաջարկները քննարկելու, ըստ անհրաժեշտության՝ ավելի հանրային դարձնելու միջոցով կարողանանք մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,- նշել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ըստ Պապիկյանի՝ «Մեր տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց մինևնույն ժամանակ, ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»: