15.01.2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ
prev Նախորդ նորություն

Արդեն հազարավոր ընտանիքներ օգտվում են այս աշխատավարձից. Պապիկյան

Բանակի մարտունակության բարձրացումը մեծապես կապված է ատեստավորման ծրագրի հետ: Սա հնարավորություն է տալիս զինծառայողներին ատեստավորման արդյունքում հավելավճարն ավելացնել 123 հազարից մինչև 470 հազար դրամով:


Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ միաժանակ կարծիք հայտնելով, որ երկար քննադատված ծրագիրն այսօր իրեն արդարացրել է:


«Սա էական գումար է, և արդեն հազարավոր ընտանիքներ օգտվում են այս աշխատավարձից: Սա նաև բերում է նրան, որ ԶՈՒ համալրումը 2024 թվականին բավականին բարձր մակարդակի վրա է: Մենք ունենք դրական դինամիկա, և ես գոհ եմ այս համակարգի ներդրումից և ընթացքից»,- ասաց նախարարը:


 

Չեմ կարծում, որ տարածաշրջանում էսկալացիայի հիմքեր կան. ՀՀ պաշտպանության նախարար
Հաջորդ նորություն next