10.01.2025
Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է
prev Նախորդ նորություն

Անշնորհակալ, երախտամոռ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին անգամ չշնորհավորեց

Անշնորհակալ, երախտամոռ սրիկան Նիկոլ Փաշինյանն ամբողջ կյանքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ, մասնակցել բազմաթիվ ընտրությունների, սակայն առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2012 թվականին` Լևոն Տեր-Պետրոսյանը առաջնորդած «Հայ Ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։ Մինչ այդ, 2008 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյան նախընտրական շտաբի անդամ։ Աներկբա է, որ քաղաքական գործունեության մեջ նրա հաջողությունները պայմանավորված են բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանի հանգամանքով, նրա կողմից կայացված որոշումներով։

Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին նախագահն է, ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահը, ով ստորագրել է նաև ՀՀ հիմնադրման փաստաթուղթը` Անկախության հռչակագիրը։

Այս տարի լրացավ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան հոբելյանական 80-ամյակը։ Այդ կապակցությամբ որեւէ հոբելյանական միջոցառում չի կազմակերպվել, Նիկոլ Փաշինյանի կողմից անգամ շնորհավորական խոսք չի հնչեցվել։

Լևոն Տեր-Պետրոսյանի հոբելյանի կապակցությամբ միակ հրապարակային խոսքը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` նրան ֆաշիստ անվանելով ու մնալով անարձագանք ու անպատասխան։

Անշնորհակալ ու երախտամոռ այդօրինակ սրիկա կարող են լինել միայն բացառիկ անվաստակ դավաճանները, ովքեր հայրենիքը դավաճանելով դավաճանում են նաև ընկերներին ու բարեկամներին։


Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյան