2.07.2025
Լուսանկարը` mil.am
prev Նախորդ նորություն

Կառավարությունը դասական աճուրդի կհանի Երևանի կենտրոնում գտնվող բարձրարժեք անշարժ գույքը

Հայաստանի կառավարությունը հունվարի 19-ին ընդունել է պետական գույքի օտարման որոշումների փաթեթ՝ դասական աճուրդների համակարգի միջոցով։ Օտարման ենթակա օբյեկտների ցանկում ներառվել են մայրաքաղաքի սրտում գտնվող բարձրարժեք հողատարածքներ։


Փաստաթղթերի համաձայն՝ աճուրդի կհանվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի 5/3 և 5/4 հասցեներում, ինչպես նաև Հանրապետության պողոտայի 85 հասցեում գտնվող հողատարածքները։ Հատկապես ուշագրավ է վերջին օբյեկտը, որի մեկնարկային գինը սահմանվել է 411,1 միլիոն դրամ։ Այս հողատարածքը պետության սեփականությունն է դարձել սնանկության դատարանի որոշմամբ և հաշվառվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում։


Կառավարությունում ընդգծել են, որ աճուրդի հանվող բոլոր օբյեկտների մեկնարկային գինը կհամապատասխանի դրանց գնահատված արժեքի 100 տոկոսին, ինչը պետք է ապահովի առավելագույն օգուտ պետական բյուջեի համար։

Այս տարվա առաջին վեց օրերին ՀՀ ժամանած ուղևորների թիվը աճել է 19.8 %-ով․ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով