8.01.2025
Այսօր մեռելոց է. թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք եկեղեցու սպասավորներին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերն ու միջազգային ներկայությունը. ԱԳՆ

2024 թվականին Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը: ԱԳՆ-ն ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում արվածը:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատում.


• Պաղեստինի Պետության ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում:


Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնում.


•Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն


•Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակ


•Սերբիայում դիվանագիտական գրասենյակ


Կայացվել են ՀՀ ռեզիդենտ դեսպանությունների բացման մասին որոշումներ.


•Կիպրոսում


•Հունգարիայում


Երևանում բացվել է Կիպրոսի ռեզիդենտ դեսպանությունը»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:


 

Կառավարությունը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ծրագիրը
Հաջորդ նորություն next