8.01.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա
prev Նախորդ նորություն

Այսօր մեռելոց է. թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք եկեղեցու սպասավորներին

Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների համար: 


«Պետք է գնալ եկեղեցի, մասնակցել Ս. Պատարագին, նախապես մաքուր թղթի վրա ընթեռնելի ձեռագրով գրել Ձեր ննջեցյալի անունը և հանձնել այն եկեղեցու սպասավորներին:


Ինչո՞ւ.


որպեսզի պատարագիչ հոգևորականը Ձեր ննջեցյալի անունը հիշատակի Պատարագի ընթացքում և վերջում նաև հոգեհանգստի ժամանակ:


Անպայման պետք է հիշել մեկ կարևոր բան. ննջեցյալին օգնում են ոչ թե ճոխ թաղումները, գերեզմանների վրա կանգնեցված հուշակոթողները կամ արձանները, այլ՝ ԱՂՈԹՔԸ: Սրտից բխած մի աղոթք, որում խնդրում ենք, որ Աստված մեր ննջեցյալին դատի ոչ թե Իր արդարությամբ, այլ՝ ողորմությամբ:


Թող Աստված քաղցրությամբ հիշի մեր բոլոր ննջեցյալներին՝ արժանացնելով նրանց երկնային անթառամ պսակին:


Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան


 

ՀՀ-ն շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերն ու միջազգային ներկայությունը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next