8.01.2025
Կրակոցներ Վանաձորի կենտրոնում. կա վիրավոր
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի մանիպուլյացիաները բեռնափոխադրումների վերաբերյալ

Ադրբեջանական լրատվամիջոցները փորձել են խեղաթյուրել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաքաիի հայտարարությունը՝ թուրքական սահմանին իրանական բեռնափոխադրողների խնդիրների վերաբերյալ նրա մեկնաբանությունները կեղծ կերպով կապելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի հետ։


Ինչպես հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, իրականում խոսքը վերաբերել է բացառապես թուրքական սահմանին իրանական բեռնատարների վառելիքի հարցի լուծմանը։ Բաքաին նշել է, որ երկու երկրները, հաշվի առնելով բեռնափոխադրումների կարևորությունը, աշխատում են այս տեխնիկական խնդրի կարգավորման ուղղությամբ, և մոտ ապագայում իրանական պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ հարցի մանրամասն քննարկման համար։


Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների թեմային, Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ Իրանը աջակցում է տրանսպորտային համագործակցության ընդլայնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխան իրավունքների պարտադիր պահպանմամբ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա
Հաջորդ նորություն next