Կրակոցներ Վանաձորի կենտրոնում. կա վիրավոր
Վանաձորում՝ Տիգրան Մեծի պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում, տեղի է ունեցել խմբային ծեծկռտուք՝ կրակոցներով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 6-ին, ժամը 14:50-ի սահմաններում։ Արդյունքում մեկ անձ ձեռքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված չորս պարկուճ, արնանման հետքեր, քարեր, ինչպես նաև արնանման հետքերով Volkswagen և Nissan մակնիշի ավտոմեքենաներ։ Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունը և քննչական բաժինը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացնում՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ծեծկռտուքի մասնակիցների և տուժածի ինքնությունը, ինչպես նաև հայտնաբերելու օգտագործված զենքը։