6.01.2025
Գեղարքունիքի մարզում դեկտեմբեր ամսին ծնվել է 133 երեխա
prev Նախորդ նորություն

Աղազարյանի հիմնած կուսակցության հիմնադիր hամագումարը կհրավիրվի փետրվարի 8-ին

Դեկտեմբերի 30-ին կայացել է ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հովիկ Աղազարյանը։


«30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.


1. Կուսակցության անվանման հարցը,


2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,


3. Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։


Որոշվեց


Կուսակցությունը անվանել "Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն" (ՄԱՍԿ),
Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,
Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` "ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՕԹ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում»,–գրել է նա։


 

ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրվի դրամական աջակցություն
Հաջորդ նորություն next