Հայաստանը արգելում է սիգի ձկնկիթի արտահանումը
Լուսանկարը` arktika-fish24.ru
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում ընդունել է շուկայի կարգավորման երկու որոշում՝ սևանյան սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք և 2025 թվականին Սերբիայից մի շարք ապրանքների ներմուծման քվոտաների սահմանում։
Չնայած այն հանգամանքին, որ Սևանա լճում սիգի կենսազանգվածն ավելացել է որսի կարգավորման շնորհիվ, Շրջակա միջավայրի նախարարությունը նշում է, որ ներկայիս աճը դեռևս բավարար չէ այս վայրի ձկնատեսակի բնական վերարտադրության և լճում օպտիմալ թվաքանակի ապահովման համար։ Այս խնդրի լուծման համար սահմանվում է Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման վեցամսյա արգելք։
Միաժամանակ, կառավարությունը սահմանել է Սերբիայից որոշ ապրանքների ներմուծման սակագնային քվոտաներ 2025 թվականի համար։ Որոշման համաձայն, պանիրների ներմուծումը սահմանափակվում է 2 տոննայով, թրմօղիները՝ 8708 լիտրով, իսկ ծխախոտային արտադրանքը՝ 5 միլիոն հատ սիգարետով: