8.10.2025
Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել ՊԵԿ-ում
prev Նախորդ նորություն

Արդարադատության նախարարն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը։


Անդրադարձ է եղել իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությանը։ Դեսպանը գոհունակություն է հայտնել առկա համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով իր լիազորության շրջանակում նպաստել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանը:


Անդրադարձ է եղել երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը:


 

Լուսանկարը` arktika-fish24.ru
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր