21.04.2025
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
prev Նախորդ նորություն

Հանձնաժողովը հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ներդրումային ծրագիրը

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն էր ներկայացրել ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը՝ 144 027,51 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի:


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովի կողմից ներդրումային ծրագրի ծավալը նվազեցվել է 981,84 մլն դրամով՝ կազմելով է 143 045,67 մլն դրամ: Սույն թվականի դեկտեմբերի 25-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև այլ ներդրումներ գազաբաշխման համակարգում։

Միխայլովկա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ