Հայաստանում սկսվում է զինված ուժերի մասշտաբային բարեփոխում
Լուսանկարը` mil.am
Հայաստանի զինված ուժերում սպասվում են մասշտաբային փոփոխություններ։ Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց զինված ուժերի զարգացման նոր տեսլականը, որը ենթադրում է դրանց համակողմանի վերափոխում՝ համապատասխան պետության ժամանակակից քաղաքական և ռազմավարական նպատակներին։
Բարեփոխումը նախատեսում է բանակի դերի վերանայում՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ որդեգրված քաղաքականությունը։ Հատուկ շեշտադրում է արվում զինված ուժերի գլխավոր առաքելության վրա՝ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության հարակից հարցերի ապահովման վրա։
Կառավարությունը մտադիր է շարունակել անվտանգության ոլորտում իրավիճակի համապարփակ վերլուծությունը՝ հիմնվելով ռազմավարական փոփոխությունների և տարածաշրջանային զարգացումների գնահատման վրա։ Այս մոտեցումը, նշել է վարչապետ Փաշինյանը, պետք է ապահովի ռազմական բարեփոխման համապատասխանությունը երկրի առջև ծառացած մարտահրավերներին և պահանջներին։