22.04.2025
Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել Էնթոնի Բլինքենին
prev Նախորդ նորություն

Դավիթ Առուշանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին. նա կնշանակվի մարզպետ

ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը.


«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության մեջ:


Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված նախագծի համաձայն՝ Դավիթ Առուշանյանը կնշանակվի Շիրակի մարզպետ:


 

Այդ գրություններից հետո ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը. Թագուհի Թովմասյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան