21.12.2024
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը դեկտեմբերի 19-ից
prev Նախորդ նորություն

Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել Էնթոնի Բլինքենին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում զրույց է ունեցել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։


Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Բլինքենին համատեղ երկկողմ արդյունավետ աշխատանքի և Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար։


Երախտագիտություն հայտնելով պետքարտուղարին իր ակտիվ ներգրավվածության համար՝ դեսպանը նշել է, որ նույն կերպ հանձնառու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների խորացման աշխատանքները շարունակել նոր ձևավորվող վարչակազմի հետ։