Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշական դատավորների երդմնակալությունը
Հայատանի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 16-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ՝ տեղի է ունեցել դատավորների երդմնակալության արարողություն։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Դաբաղյանը,
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ՝ Գրիգոր Հարությունյանը, Վիրաբ Վարդանյանը,
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Գևորգ Մանուկյանը,
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Բարսեղ Մուրադյանը,
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Արթուր Ոսկանյանը։
Շնորհավորում և հաջող աշխատանքային ընթացք ենք մաղթում նորանշանակ դատավորներին։