29.04.2025
Դավթաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն
prev Նախորդ նորություն

Արագածոտնի մարզպետի օգնական-խորհդականի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը վերջերս ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ հերթական անգամ հանձնարարականներ են տվել, որ թե՛ քրեական, թե՛ համայնքային ոստիկաններն ու պարեկային ծառայության պարեկները պետք է շարունակեն էլ ավելի խիստ պայքարը՝ տարբեր տեսակի հանցատեսակների ոչ միայն բացահայտման, այլև կանխման ու նախականխման ուղղությամբ:Դրա մեջ է մտնում նաև պայքարը ապօրինի թմրամոլության և թմրաշրջանառության դեմ:  


Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ հերթական օպերացիան են իրականացրել՝ Արագածոտնի մարզում:


Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:  


Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Աշտարակի ոստիկանները՝ բաժնի պետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնում են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ այդ հատվածը, ու հայտնաբերում են կասկածելի «Mercedes»-ը, ինչի հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին:


 Տեղում անձնական զննությամբ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:  Վարորդի մոտ հայտնաբերում են խոշոր չափի թմրամիջոց, Գ. Շամշյանի՝ տեղեկություններով՝ «մարիուխուանա» տեսակի:  


Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանը աշխատում է՝ որպես Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական:


 


 

Ադրբեջանն ընդլայնել է Ռուբեն Վարդանյանին առաջադրված կեղծ մեղադրանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ