22.04.2025
Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հա տարածքում կհիմնվի նոր այգի
prev Նախորդ նորություն

Դավթաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավթաշեն թ․):


Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:


Մասնավորապես՝


- հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից,


- առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,


- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները պահվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել քայքայամաշման չենթարկվող նյութերից:



Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան