14.12.2024
100 միլիոն դոլարի ներդրում զբոսաշրջության և ենթակ?
prev Նախորդ նորություն

Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ ՓԾ ստորաբաժանումները անցել են ուժեղացված ծառայության

Եղանակային գործոններով պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումները ս․ թ. դեկտեմբերի 12-ից անցել են ուժեղացված ծառայության։


Հանրապետության մի շարք միջպետական և համայնքային ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն: Ձյան առատ տեղումների, ձնաբքի և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ հայտնված վարորդներին և ուղևորներին օգնություն ցուցաբերելու և անվտանգությունն ապահովելու նպատակով տեղում շուրջօրյա աշխատանքներ են իրականացնում փրկարարները։ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի առավել խնդրահարույց հատվածներում ծավալվել են առաջնային օգնության ժամանակավոր հենակետեր։


Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ից սկսած, ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։


Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումների կողմից իրականացրած շրջայցերի և հերթապահությունների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 105 տրանսպորտային միջոց և 230 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն:


Փրկարարական ծառայողները պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված առաջադրանքները։