14.12.2024
Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ ՓԾ ստորաբաժանումները անցել են ուժեղացված ծառայության
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց փաստաբաններից մեկի բացակայության պատճառով:


Դեկտեմբերի 13-ի նիստին չէր ներկայացել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Առավոտյան նա դատարանին նախազգուշացրել է, որ առողջական վիճակի պատճառով չի կարող գալ, և նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել։ Դատավոր Սարգիս Պետրոսյանը կարճատև քննարկումներից հետո որոշեց հետաձգել նիստը: