14.12.2024
Լարված իրավիճակ Երևանի «Գումի» շուկայում. մսավաճառներին բերման են ենթարկում
prev Նախորդ նորություն

ԳՈՒՄ-ի շուկայում միջադեպի հետևանքով 8 մարդ ձերբակալվել է. ՆԳՆ

Դեկտեմբերի 13-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացու փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ստուգումների ընթացքում գրանցված միջադեպի վերաբերյալ։


«Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։


Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար»,- տեղեկացրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։