10.09.2026
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակում հանդիպում
prev Նախորդ նորություն

Գործադիրը մարզերի ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացրել է ավելի քան 3 միլիարդ դրամ

Հայաստանի կառավարությունը հաստատել է երկրի 23 համայնքներում 46 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը՝ ընդհանուր 3,395 միլիարդ դրամի չափով։ Այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով 2024 թվականի մարզային բաշխումը:


Ամենամեծ ֆինանսավորումը կստանան Գեղարքունիքի մարզը (880,1 մլն դրամ՝ 9 ծրագրի համար) և Արագածոտնի մարզը (879,8 մլն դրամ՝ 5 ծրագրի համար): Հաջորդում են Կոտայքի մարզը (458 մլն դրամ), Շիրակի մարզը (447,2 մլն դրամ) և Արմավիրի մարզը (393,2 մլն դրամ):


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս ծրագրերի իրականացումն անմիջականորեն ազդում է քաղաքացիների բարեկեցության վրա։ «Երբ մենք ասֆալտապատում կամ սալարկում ենք ճանապարհը, բարձրանում է այդ ճանապարհի երկայնքով գտնվող բոլոր տների արժեքը: Պետական բյուջեից հատկացվող միջոցները դառնում են յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մասը», - ընդգծել է վարչապետը:


Նախարար Խուդաթյանի խոսքով, 2024 թվականին համայնքներին արդեն հատկացվել է 29,2 մլրդ դրամ պետական բյուջեից, և այս գումարը կարող է ավելանալ մինչև տարեվերջ:


Ծրագրերը ներառում են ճանապարհների ասֆալտապատում, ջրամատակարարման համակարգերի կառուցում, գազաֆիկացում, մանկապարտեզների վերանորոգում, փողոցային լուսավորության տեղադրում և այլ ենթակառուցվածքային աշխատանքներ երկրի տարբեր բնակավայրերում:

Կառավարությունն ազատել է վեց ընկերության մաքսատուրքերից՝ 3,1 մլրդ դրամի չափով
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ