7.06.2025
Լուսանկարը` 168.am
prev Նախորդ նորություն

Armenian Airlines-ը տեղեկացնում է թռիչքների վերսկսման չվացուցակի փոփոխությունների մասին

Armenian Airlines-ը տեղեկացնում է ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխության մասին։


Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում, թռիչքի ամսաթիվը փոփոխություն։


Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:


Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել [email protected] էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար:


Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորին շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակն ամբողջությամբ կվերականգնվի:


Armenian Airlines-ը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Լուսանկարը` parliament.am
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին