22.04.2025
Իրանը պետք է պատրաստ լինի պայքարի
prev Նախորդ նորություն

Գործադիրը հաստատել է 3 մլն դոլարի դրամաշնորհ` ուղղված դպրոցների սեյսմակայունությանը

Լուսանկարը` 168.am
Լուսանկարը` 168.am

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 13-ի նիստում հաստատել է Ասիական զարգացման բանկի հետ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» 3 միլիոն դոլարի դրամաշնորհային համաձայնագիրը։ Ծրագրի հիմնական օբյեկտը կլինի Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցը։


Նախագիծը նախատեսում է դպրոցի վերակառուցում, դպրոցական շենքերի պահպանման ուղեցույցի մշակում և 56 դպրոցների վարչական աշխատակիցների վերապատրաստում դրա կիրառման վերաբերյալ։ Նախատեսվում է նաև ուսումնական այց Ճապոնիա՝ սեյսմիկ ռիսկերի կառավարման, ճարտարագիտական լուծումների և կայուն քաղաքաշինության փորձի ուսումնասիրման նպատակով։


Հատուկ ուշադրություն կդարձվի 10-19 տարեկան 200 000 աշակերտների համար սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ իրազեկման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։ Ծրագրով կառավարության պարտավորությունների ապահովման համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին հատկացվել է 19,8 միլիոն դրամ՝ Ոսկեհատի դպրոցի վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ֆինանսավորման համար։

Armenian Airlines-ը տեղեկացնում է թռիչքների վերսկսման չվացուցակի փոփոխությունների մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան